ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Մարկեսի «Երկնագույն շան աչքերը»` Գյումրու թատրոնի բեմում

Մարկեսի «Երկնագույն շան աչքերը»` Գյումրու թատրոնի բեմում
05.11.2017 | 11:57

«ՈՒ քրտնած ապակիների վրա, հյուրանոցների ու կառամատույցների պատուհաններին նա մատով գրում էր՝ երկնագույն շան աչքերը»...

Արտասովոր հեղինակ և մոգական խոսքի վարպետ՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի գրական ստեղծագործությունների սիրահարներին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հրավիրում է «Երկնագույն շան աչքեր» ներկայացման պրեմիերային, որը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, ժամը 18:00-ին, Մհեր Մկրտչյանի անվան փոքր թատրոնում։ Մեկ գործողությամբ լիրիկական ֆանտազիայի ռեժիսորը Ռաֆայել Ասատրյանն է: Բեմականացումը, նկարչական և երաժշտական ձևավորումը` Արսեն Միքայելյանի:


Աղջկա դերում`Ջեմմա Ադամյան, Մանե Մխոյան, տղայի դերում` Սարգիս Ղարիբյան, Սամվել Գալստյան:

Դիտվել է՝ 3197

Մեկնաբանություններ